Բաժիններ՝

Մարմինը հիշում է ամեն բան. որտեղ են «թաքնվում» ապրումները

Զգացմունքներն ու վախերը, որոնք մարդն արհամարհում է, վերածվում են առողջության հետ կապված խնդիրների, և եթե շարունակեք ուշադրություն չդարձնել դրանց, այդ խնդիրները կավելանան: Estet-portal.com-ի հաղորդմամբ՝ մարմնի յուրաքանչյուր հատված պատասխանատու է մարդու որոշակի վախերի համար, և կախված նրանից, թե որ հատվածում են տհաճ զգացողություններ առաջանում, կարելի է հասկանալ, թե ինչից է վախենում մարդը: Ըստ կայքի՝ ապրումները, մտքերը, հիշողությունները, վախերը վերածվում են հիվանդությունների: Այդ կերպ թաքնված զգացմունքները փորձում են ուշադրություն գրավել:

Ոտքեր: Ոտքերում ցավը կարող է վկայել կայունության և հենարանի կորստի վախի մասին: Մարդը վստահություն չունի վաղվա օրվա հանդեպ:

Կոնք: Այս հատվածում խնդիրները վկայում են մարդու սեքսուալ վախերի մասին: Այս վախի հետևանքով առաջանում են մի խումբ խնդիրներ, այն խոչընդոտում է նաև կնոջ սեռական հաճույքին:

Որովայն: Այս հատվածում առկա խնդիրները պայմանավորված են ապրելու վախով: Մարդը չի կարողանում ամբողջությամբ թուլանալ և անվտանգ զգալ:

Կարդացեք նաև

Ստոծանի: Այս հատվածում կուտակվում են սոցիալական վախերը: Մարդը վախենում է մերժվել հասարակության կողմից:

Կրծքավանդակ: Այս հատվածում արտացոլվում է միայնության վախը. մարդը վախենում է մերժված լինել՝ որպես անհատ:

Ձեռքեր: Մարմնի այս հատվածի միջոցով արտահայտվում է աշխարհի հետ շփման վախը: Մարդիկ, ովքեր թաքցնում են այս վախը, հաճախ են այնպիսի մասնագիտություն ընտրում, որը չի ենթադրում մարդկանց հետ շփում:

Դաստակ: Դաստակների հետ կապված խնդիրը վկայում է շփման դժվարությունների մասին: Աջ դաստակը վկայում է՝ տղամարդկանցից, ձախը՝ կանանցից վախի մասին:

Մեջք: Այս հատվածում անհարմարության զգացումը վկայում է այն մասին, որ մարդը վախենում է անթերի չլինել, չարդարացնել մարդկանց սպասումները: Այս խնդրին հաճախ բախվում են պերֆեկցիոնիստները:

Ուսեր: Մարմնի այս հատվածը խորհրդանշում է պատասխանատվություն և ուժ: Այս հատվածում ցավի առկայությունը վկայում է թուլանալու և պատասխանատվությունը չարդարացնելու վախի մասին:

Իրան: Այս հատվածում ցավ, տհաճ զգացողություններ ունենում են մարդիկ, ում համար դժվար է արտահայտել սեփական զգացմունքները: Իրանում մշտական լարվածությունն առաջանում է այն պատճառով, որ ամեն անգամ, երբ զգացմունքները ցանկանում են արտահայտվելու միջոց գտնել, իրանը սեղմվում է՝ զգացմունքներին թույլ չտալով արտահայտվել:

Դեմք: Դեմքը խորհրդանշում է «դիմագիծը կորցնելու» վախը: Մարդիկ սիրո, հավանության կարիք ունեն և բոլորին գոհացնելու համար ստիպված են միշտ դիմակներ կրել:

Աչքեր: Իրականության վախն ախտահարում է ընկալման հիմնական միջոցները: Մարդը հրաժարվում է տեսնել իրականությունը, ինչը վերածվում է տեսողության հետ կապված խնդիրների:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս