Մշակույթի նախարարը ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարականներ է տվել
ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը նախարարության աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ այս 3 աշխատանքային օրերի ընթաքում տարբեր հանդիպումներ է ունեցել մշակույթի ոլորտի կազմակերպությունների ներկայացուցիչների հետ և ծանոթացել նրանց կողմից բարձրացված հարցերին և ոլորտներում առկա խնդիրներին:
Նախարարը նշեց նաև, որ նախարարի տեղակալներն ու աշխատակազմի ղեկավարն արդեն ներկայացրել են նախարարության աշխատակազմի ստորաբաժանումների աշխատանքները: «Սակայն ցանկություն ունեցա յուրաքանչյուրիցդ լսել ձեր ղեկավարած ստորաբաժանումներին վերապահված գործառույթների և ընթացիկ աշխատանքների մասին»,- հավելեց նախարարը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի գործակալությունների, վարչությունների և բաժինների ղեկավարները նախարար Լիլիթ Մակունցին ներկայացրեցին իրեց ղեկավարած ստորաբաժանումների գործառույթներն ու դրանից բխող աշխատանքներն ու ընթացիկ հարցերը:
Նախարարը շնորհակալություն հայտնեց աշխատակիցներին իրենց ստորաբաժանումներին վերապահված աշխատանքները համապարփակ ներկայացնելու համար, համոզմունք հայտնելով, որ յուրաքանչյուրն իրեն վստահված աշխատանքը կատարում է բարեխղճորեն:
Այնուհետև, նախարարը հորդորեց և պահանջեց աշխատակազմից լինել առավել պատասխանատու, բարձրացնել աշխատանքների կատարման արդյունավետությունը և տվեց համապատասխան հանձնարարականներ: