«Սպասում ենք այն օրվան, երբ Հայաստանի ղեկավարությունից ողջամտություն կտեսնենք». Էրդողան

Պաշտոնական այցով Մեծ Բրիտանիայում գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը ելույթ ունենալով Լոնդոնի Chatham House հեղինակավոր վերլուծական կենտրոնում՝ անդրադարձել է Թուրքիայի` միջազգային և տարաշրջանային քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցերի:

Թուրքիայի նախագահը խոսելով Կովկասում և Միջին Ասիայում տիրող իրավիճակի մասին՝ նշել է որ «Հայաստանը դուրս է մնում տարածաշրջանի դրական  պատկերից»:

«Մենք աջակցում ենք Կովկասում և Միջին Ասիայում մնայուն խաղաղությանը, բարօրությանը և զարգացմանն ուղղված նախաձեռնությունները: Այս դրական պատկերից բացակայող միակ երկիրը Հայաստանն է: Սպասում ենք այն օրվան, երբ այս երկրի ղեկավարությունից ողջամիտ մոտեցում և սթափ դատողություն կտեսնենք»,- ասել է Էրդողանը:

Ermenihaber.am

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031