Բաժիններ՝

«Յուվենթուսը» 7-րդ անգամ անընդմեջ դարձավ Իտալիայի չեմպիոն

Սկուդետոյի մրցանակակիրը որոշվեց միայն նախավերջին տուրից հետո: Թուրինի «Յուվենթուսը» Սերիա Ա-ի 37-րդ տուրում ոչ ոքի (0:0) խաղաց «Ռոմայի» հետ «Ստադիո Օլիմպիկո» մարզադաշտում: Հանդիպումից հետո «Յուվեն» առաջ անցավ «Նապոլիից» 4 միավորով և ձևակերպեց չեմպիոնական տիտղոսը Իտալիայում:

Սա «բիանկոներների» համար 7-րդ անընդմեջ Սկուդետոն էր. թուրինցիները սահմանեցին ազգային ռեկորդ: Թոփ-5 լիգաներում 7 տարի անընդմեջ չեմպիոն է դարձել միայն «Լիոնը» (2002-2008թթ.):

Տիտղոսը ձևակերպելուց 4 օր առաջ «Յուվենթուսը» հաղթեց «Միլանին» Գավաթի եզրափակչում (4:0) և կատարեց Ոսկե դուբլ: Այսպիսով, թուրինյան ակումբը հաղթում է առաջնությունը և Երկրի գավաթը 4-րդ անգամ անընդմեջ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031