«Ես միշտ կլինեմ «Արսենալի» երկրպագուն». Արսեն Վենգեր
Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն ԱՊԼ-ի 37-րդ տուրում «Բարնլիի» դեմ խաղում հաղթանակ տանելուց հետո (5:0) երկրպագուների առջև ելույթ է ունեցել հրաժեշտի ճառով:
«Ես միշտ կլինեմ «Արսենալի» երկրպագուն: Դա այն է, ինչը միավորում է մեզ բոլորիս: Կցանկանայի շնորհակալություն հայտնել բոլորին «Արսենալում», ովքեր այս ակումբը դարձնում են յուրահատուկ: Մեր ֆուտբոլիստները հատուկ որակներ ունեն ոչ միայն դաշտում, այլ նաև դրանից դուրս: Աջակցեք նրանց հաջորդ մրցաշրջանում, նրանք արժանի են դրան:
Ես կկարոտեմ ձեզ: Շնորհակալություն, որ դուք դարձաք այդքան կարևոր մաս իմ կյանքում: Հուսով եմ՝ մենք շուտով կհանդիպենք: Շնորհակալություն, որ ես ձեզ մոտ եմ այդքան երկար ժամանակ: Դուք ինձ դուր եք գալիս՝ անկախ ամեն ինչից: Ես «Արսենալի» երկրպագու եմ»,- Վենգերին է մեջբերում BBC-ն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը