
Արսեն Վենգերը հիասթափված է «Ատլետիկո»-ից կրած պարտությունից հետո

Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հիասթափված է Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչում «Ատլետիկո»-ից կրած պարտությունից հետո:
«Խաղը շատ ինտենսիվ էր: «Արսենալ»-ի ֆուտբոլիստները ներդրեցին իրենց ամբողջ ուժը: Հիասթափված ենք, քանի որ, երբ նայենք այն հնարավորությունները, որոնք կորցրել ենք այս օրերի ընթացքում, կտխրենք: Դժվար է, երբ 180 րոպե նման խաղ ես ցուցադրում: Նման պահեր լինում են ֆուտբոլում»,-ասել է Վենգերը:
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Արսենալ»-ը հյուրընկալվելիս նվազագույն հաշվով պարտվեց «Ատլետիկո»-ին և չկարողացավ դուրս գալ եզրափակիչ: