
«Հատուկ անում են՝ մեզ վարկաբեկելու համար». Նիկոլ Փաշինյանը՝ փակ համարանիշներով ավտոմեքենաների մասին

«Այսօր ճանապարհները փակելու ակցիան փոխարինում ենք առանց համարանիշների կամ փակված համարանիշներով մեքենաների հարցը լուծելով»,- քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերով հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Նա կոչ արեց մարդկանց առժամանակ դադարեցնել փողոցների փակումը: Նա հանձնարարեց իր թիմակիցներին առանց համարանիշների ավտոմեքենաների հարցը լուծել. «Հատուկ անում են՝ մեզ վարկաբեկելու համար»:
Ն. Փաշինյանն ընդգծեց, որ ինքը հազարավոր նամակներ է ստացել, որ քաղաքում ահավոր մեծ թիվ են կազմում առանց համարանիշներով մեքենաները, ու մարդիկ առիթից օգտվում են. «Այսօր բոլորս զբաղվում ենք այդ հարցով: Սա նույն է, որ ասում ենք՝ մեր երթում պետք է դիմակով մարդ չլինի, սա նույն սադրանքն է»: