
Էմիլի Ռատակովսկին մերկացել է ի փառս Նյու Յորքի

Ամերիկացի մոդել եւ դերասանուհի Էմիլի Ռատակովսկին իր Instagram-ում լուսանկար է հրապարակել լրիվ մերկ տեսքով: Այս մասին հայտնել է Daily Mail-ը: Սեւ-սպիտակ լուսանկարում սուպերմոդելն առանց հագուստի նստած է աթոռին՝ թեքված ձախ կողմով ու ձեռքով փակելով կուրծքը, եւ նայում է խցիկին: Ռատակովսկին հրապարակումն ստորագրել է մեծատառ NY-ով, որ ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքի անվանումն է: Երկրպագուների մեծ մասը հիացել է մոդելի մարմնով:
«Հնարավոր է՝ ամենագեղեցիկ կինն է ամբողջ աշխարհում»,- մեկնաբանել են նրանք: Սակայն օգտատերերից ոմանք հայտնել են իրենց տարակուսանքը: «Պատկարացում չունեմ, թե ինչու է օրիորդ Ռատակովսկին առցանց հրապարակում այսպիսի լուսանկարներ: Ի՞նչն է նրան առաջ մղում: Կա՞ն ենթադրություններ»,- գրել են նրանք: «Դու, անշուշտ, անբասիր ես, բայց, գուցե, ժամանա՞կն է օգտվել փառքիցդ եւ ինչ-որ նշանակալից բան անել: Աթնացիր արդեն»,- հորդորել են մյուսները: