Բաժիններ՝

Չինուհին հիվանդանոցում է հայտնվել «երկնքից» վրան ընկած շան պատճառով

Չինաստանի բնակչուհին հիվանդանոցում է հայտնվել այն բանից հետո, երբ նրա վրա շուն է ընկել: Միջադեպը, ինչպես հայտնել է Daily Mail-ը, նկարահանել է տեսահսկման խցիկը։

Կադրերում երեւում է, թե ինչպես է կինը մոտեցել բնակելի շենքի մուտքին, երբ վերեւից նրա վրա շուն է ընկել: Հարվածը եղել է գլխին եւ պարանոցին, եւ նա կորցրել է գիտակցությունը: Կենդանին փախել է:

Ականատեսները շտապ օգնություն են կանչել: Տուժած կնոջ մոտ ախտորոշել են ուղեղի ցնցում եւ պարանոցի վնասվածք: Ոստիկանությունը պարզում է պատահարի հանգամանքները եւ փնտրում է շան տիրոջը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

https://www.youtube.com/watch?v=r909YdCZpyM

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30