Կենդանակերպի ամենածանր նշանները
Իդեալական տղամարդիկ չկան, բայց կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն ամենաանտանելին են համարվում:
Խեցգետին: Առաջին հայացքից կարող է թվալ, թե Խեցգետինները հավատարիմ զուգընկեր են, ընտանեկան մարդիկ: Հնարավոր՝ նրանք հենց այդպիսին են, երբ խոսքը, իհարկե, կին Խեցգետնի մասին է: Տղամարդ Խեցգետինները կտրականապես չեն ցանկանում պատասխանատվություն կրել ընտանիքի համար, դրա հենասյունը լինել: Նրանք չեն կարողանում դժվարություններ հաղթահարել, քանի որ մանուկ հասակից սովոր են պատասխանատվությունը դնել ուրիշների ուսերին: Նրանք մշտապես օգնության կարիք ունեն, վախենում են լքել հարմարավետության սահմանները:
Խեցգետինները համարվում են կենդանակերպի ամենածանր նշանը նաև այն պատճառով, որ հակված են անհիմն խանդի և սեփականատիրության անառողջ զգացման: Իհարկե, չի կարելի տղամարդ Խեցգետիններին մեղադրել բռնապետ լինելու համար, սակայն հստակ չէ՝ որն է կնոջ համար ավելի լավ՝ ապրել, ինչպես բանակո՞ւմ, թե՞ մշտապես և՛ կին, և՛ տղամարդ լինել: Երբ Խեցգետինը կյանքը կապում է ուժեղ կնոջ հետ, նրա պասիվությունը սրվում է, ընտանեկան կյանքը՝ փլուզվում: Բարդ Խեցգետնին կարող են հանդուրժել Կույսը, Կարիճը, Ձկներն ու Կշեռքը:
Ջրհոս: Տղամարդ Ջրհոսները հազվադեպ են հաճույքով ամուսնանում, իսկ սմուսնությունից հետո ապրում են տանջվելով… և տանջելով կնոջը: Դառնում են ոչ միայն ընտանիքի գլուխը, այլև հարաբերությունները վերածում բռնապետության, ինչի համար առանձնակի պատճառներ պետք չեն: Նրանք սիրում են հետևել, հետաքննություններ անցկացնել և հետևություններ անել, որոնք հաճախ չեն համապատասխանում իրականությանը:
Զարմանալի չէ, որ կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հաճախ են ամուսնալուծվում: Նրանք զուգընկերոջը նախ նյարդային հյուծվածության են հասցնում, ապա ամուսնալուծվում՝ հավատացնելով, որ այլևս չեն կարող հանդուրժել վերաբերմունքն իր զգացմունքային բնավորության հանդեպ: Ջրհոսների համար շատ ավելի հարմար է ապրել իրենց կողմից մտածված, ամենից առանձնացված աշխարհում, բայց երբ հասկանում են, որ այնտեղ ևս հարկավոր է կազմակերպել կյանքը, պատրաստ են մի փոքր զիջել բռնապետական սկզբունքները: Բայց դա երկար չի տևում: Ջրհոսի հետ լեզու կարող են գտնել Ցուլերն ու Կարիճները:
Այծեղջյուր: Չափազանց բարդ է հարաբերություններ կառուցել մարդու հետ, ով ատում է կանանց: Իհարկե, Այծեղջյուրներն ընտանիք կազմում են, բայց դրանում բռնապետի դեր են ստանձնում: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն ընտրում են կանանց, ում հետ հարաբերություններն առավել ձեռնտու կլինեն, այդ թվում՝ նյութական իմաստով: Նրանք պատրաստ չեն զիջել, զոհաբերել իրենց հարմարավետությունը:
Այծեղջյուրները ժլատ են հաճոյախոսությունների, գովասանքի իմաստով, բայց քննադատում են առաջինը: Անձամբ տանել չեն կարողանում քննադատությունը, իրենց ինքնասիրությունը համարում են ամենամեծ արժեքը: Միևնույն ժամանակ՝ Այծեղջյուր տղամարդիկ շատ զգացմունքային են, ինչն արտահայտվում է ոչ այնտեղ, ուր անհրաժեշտ է: Նրանք կարող են արտասվել ֆիլմ դիտելու ընթացքում, բայց աչքն էլ չեն թարթի, երբ կինն անկյունում կփորձի կուլ տալ արցունքներն ու վիրավորանքը, որը հասցնում է Այծեղջյուրի դաժանությունը: Երբեմն Այծեղջյուրներն իրենք են տուժում իրենց դաժանության, մեծամտության պատճառով, բայց դա հազվադեպ է նրանց որևէ բան սովորեցնում:
Նյութը mirkrasoty.life-ից հրապարակման պատաստեց 168.am-ը