Բաժիններ՝

Եվրոպայի առաջնությունում հայ բռնցքամարտիկներից պայքարը շարունակում են երկուսը

Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականի անդամները շարունակում են ելույթները Եվրոպայի առաջնությունում:

Իտալիայի Ռոզետտո դե ալ Բռուցցի քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում ռինգ դուրս եկած Հայաստանի հինգ ներկայացուցչից չորսը պարտություն կրեցին: 75 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը, 64 կգ քաշային Բենիկ Նիկողոսյանը, 49 կգ քաշային Սեյրան Եղիկյանն ու Հայաստանի միակ աղջիկ ներկայացուցիչ Կարինե Սարգսյանը պարտություն կրեցին, իսկ 56 կգ քաշային Ռաֆայել Հակոբյանը հաղթեց ու դուրս եկավ կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ:

Այսպիսով, Եվրոպայի առաջնությունում պայքարը շարունակում է Հայաստանի երկու ներկայացուցիչ: Նախօրեին կիսաեզրափակիչ փուլ էր դուրս եկել 69 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30