Հովհաննես Համբարձումյանը երկար դադարից հետո կրկին մասնակցել է «Վարդարի» խաղին
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ֆուտբոլիստ Հովհաննես Համբարձումյանը տևական դադարից հետո կրկին հանդես է եկել «Վարդարի» կազմում:
Մակեդոնիայի ֆուտբոլի առաջնության 28-րդ տուրում «Վարդարը» սեփական հարկի տակ 2:3 հաշվով պարտվել է «Շկենդիա»-ին: Հայաստանի ազգային թիմի հարձակվող Տիգրան Բարսեղյանը եղել է «Վարդարի» մեկնարկային կազմում և մասնակցել է ամբողջ խաղին, իսկ Հովհաննես Համբարձումյանը, ով տևական ժամանակ չէր խաղում, խաղադաշտ է դուրս եկել երկրորդ կեսում:
Այս տուրցի հետո «Վարդարը» երկրորդ տեղում է: