ԱՄՆ զինվորականների նպատակը Սիրիայում ԻՊ-ին հաղթելն է, ոչ թե ռեժիմի փոփոխությունը. պետքարտուղարություն
Սիրիայում գտնվող ամերիկացի զինվորականների նպատակը ոչ թե իշխանությունների փոփոխությունն է, այլ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նպատակն է: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, նման հայտարարությամբ ապրիլի 18-ին հանդես է եկել Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Դեյվիդ Սաթերֆիլդը:
«ԱՄՆ զինվորականները նպատակ չունեն ռեժիմ փոխելու, այլ նպատակն է «Իսլամական պետության» նկատմամբ հաղթանակը»,- նշել է Սաթերֆիլդը՝ ելույթ ունենալով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի միջազգային հարցերով կոմիտեի առաջ:
Միաժամանակ, սակայն, Սաթերֆորդը նշել է, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին իրենք համարում են ավելի վատ բռնապետ, քան Իրաքի նախկին նախագահ Սադամ Հուսեյնին: