
Անդրես Ինիեստան կհայտարարի «Բարսելոնայից» հեռանալու մասին Իսպանիայի գավաթի եզրափակչից հետո

Լեգենդին հրաժեշտ տալու ժամանակն է: «Բարսելոնայի» ավագ Անդրես Ինիեստան կհեռանա թիմից 2017-18թթ. մրցաշրջանի ավարտից հետո:
Ինչպես հաղորդում է AS-ը, Ինիեստան հեռանալու մասին կհայտարարի «Սևիլիայի» դեմ Իսպանիայի գավաթի եզրափակչից հետո, որը տեղի կունենա ապրիլի 21-ին: Իսպանիայի հավաքականի կիսապաշտպանը կմիանա չինական Սուպերլիգայի ակումբներից մեկին:
Պատճառներից մեկը, ըստ որի՝ Ինիեստան որոշել է տեղափոխվել Չինաստան, գինու սեփական բրենդի՝ Bodega Iniesta-ի տարածման հնարավորությունն է ասիական շուկայում: Առավել հավանական է, որ Անդրեսի նոր ակումբը կդառնա «Տյանցզին Ցյուանցզյանը»:
«Բարսելոնայի» կազմում Ինիեստան հաղթել է 30 տիտղոս, և ևս 5-ը՝ Իսպանիայի հավաքականում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը