Բաժիններ՝

««Բավարիան» մտադիր է վրեժ լուծել «Ռեալից»». Հասան Սալիհամիջիչ

Մյունխենցիների մարզական տնօրեն Հասան Սալիհամիջիչը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի վիճակահանության արդյունքները:

Ըստ նախօրեի վիճակահանության՝ մյունխենցիների մրցակիցը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում դարձավ Մադրիդի «Ռեալը»:

Ապագա մրցակցի մասին իր կարծիքով կիսվել է «Բավարիայի» մարզական տնօրեն Հասան Սալիհամիջիչը:

«Անկասկած, «Ռեալը» թոփ-ակումբ է:

Նրա կազմում հանդես են գալիս ամենաբարձր մակարդակի ֆուտբոլիստներ, բայց մեր թիմը նույնպես շատ լավն է: Մեր մարզիչը շատ լավ գիտի մադրիդցիներին և ես հավատում եմ մեր տղաներին:

Նախորդ տարի հենց «Ռեալը» դուրս թողեց մեզ Չեմպիոնների լիգայից, դրա համար մենք ուզում ենք վրեժ լուծել նրանցից և դուրս գալ եզրափակիչ: Մենք շատ ենք հարգում «Ռեալին», բայց չեն վախենում նրանից:

«Բավարիան» կանի ամեն ինչ, որպեսզի ուղևորվի Կիև»,- Սալիհամիջիչին է մեջբերում «Բավարիայի» պաշտոնական կայքը:

Առաջին խաղը մյունխենցիների և «Սերուցքայինների» միջև տեղի կունենա ապրիլի 25-ին, պատասխանը՝ մայիսի 1-ին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30