
«Աշխարհում իրավիճակն ավելի քաոտիկ է դառնում». Պուտին

Աշխարհում տիրող իրավիճակը մտահոգություն է հարուցում, քանի որ դառնում է ավելի քաոտիկ, սակայն Ռուսաստանը հուսով է, որ առողջ բանականությունը կտիրապետի, իսկ իրավիճակը կդառնա ավելի կայուն և կանխատեսելի: Ինչպես հաղորդում է«ՌԻԱ Նովոստի»-ն, նման հայտարարությամբ հանդես է եկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Իրավիճակն աշխարհում չի կարող մտահոգություն չառաջացնել: Իրավիճակն աշխարհում դառնում է ավելի քաոտիկ, սակայն, այնուամենայնիվ, մենք հուսով ենք, որ ի վերջո առողջ բանականությունը կհաղթի, և միջազգային հարաբերությունները կառուցողական հուն կմտնեն, ամբողջ միջազգային համակարգը կդառնա ավելի կայուն և կանխատեսելի»,- ընդգծել է Ռուսաստանի Դաշնության նախագահը՝ ընդունելով 17 երկրների դեսպանների հավատարմագրերը: