
«Յուվենթուսը» ցանկանում է վերադարձնել Մորատային

«Յուվենթուսը» հետաքրքրված է հարձակվող Ալվարո Մորատայի վերադարձով, ով այժմ հանդես է գալիս «Չելսիի» կազմում:
25-ամյա հարձակվողը թուրինցիների կազմում 2 մրցաշրջան անցկացնելուց հետո՝ 2016 թվականի ամռանը, տեղափոխվեց «Ռեալ», իսկ մեկ տարի անց այդտեղից էլ ուղևորվեց դեպի «Չելսի»:
«Կապույտների» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն, հնարավոր է, ամռանը կլքի ակումբը, ինչը կարող է նպաստել նաև Մորատայից բաժանմանը: «Յուվենթուսը» ցանկանում է իսպանացուն տեսնել իր ակումբում, բայց խոչընդոտ կարող է հանդիսանալ վերջինիս աշխատավարձը: «Չելսիում» նա տարեկան վաստակում է 8 մլն եվրո, ինչն ավելի շատ է, քան «բիանկոներների» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստի՝ Գոնսալո Իգուաինի աշխատավարձը (7.5 միլիոն):
Պատրաստեց Անի Գաբուզյանը