«Սա ռուսների կողմից արված հերթական անպարկեշտ առաջարկությունն էր, որը Հայաստանը ևս մեկ անգամ չմերժեց». Ռուբեն Մեհրաբյան

«Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը խիստ բացասական է գնահատում Հայաստանում ՌԴ ռազմական ոստիկանության տեղակայումը։

«Դա մի քայլ է՝ ուղղված Ռուսաստանի ներկայությունը Հայաստանում է՛լ ավելի մեծացնելուն։ Դրանք լինելու են վարձկաններ, որոնք ունենալու են համազգեստ և զենք, թե ինչով են նրանք զբաղվելու՝ այդ թղթի վրա գրվածը կարևոր չէ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում, ի պատասխան 168.am-ի հարցի՝ ասաց փորձագետը։ Մեհրաբյանի խոսքով՝ այդ ամենը խիստ շրջանակների մեջ պետք է առնվի.

«Մենք տեսնում ենք, որ Հայաստանն ուղղակի կորցրել է ռուսներին «ոչ» ասելու իր ռեսուրսը։ Սա ռուսների կողմից արված հերթական անպարկեշտ առաջարկությունն էր, որը Հայաստանը ևս մեկ անգամ չմերժեց»։ Հիշեցնենք, որ մարտի 26-ին Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի հարավային ռազմական շրջանի շտաբը տարածեց հաղորդագրություն, ըստ որի՝ Հայաստանում պետք է տեղակայվեն ՌԴ ԶՈւ Ռազմական ոստիկանության ստորաբաժանումները:

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն այդ խնդրի վերաբերյալ ասել է, որ այս պահին հարցը քննարկման մեջ է, և կիրականացվի միայն համապատասխան միջպետական համաձայնագրով, իրավական կարգավորումով։

Տեսանյութեր

Լրահոս

Պակիստանը Հնդկաստանի հետ բանակցությունների անցկացման դեպքում պատրաստ է քննարկել երեք հիմնական հարց, դրանց թվում՝ Քաշմիրը, սահմանային ահաբեկչությունը և Ինդոս գետի ջրերի համատեղ օգտագործումը Geo News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը։ «Հնդկաստանի հետ մեր հարաբերություններում երեք հիմնական խնդիր ունենք՝ Քաշմիր, ահաբեկչություն և ջուր։ Դրանք գոյություն ունեն վերջին 76 տարիների ընթացքում։ Պակիստանն ահաբեկչության ամենամեծ զոհն է, և այս խնդիրը պետք է լուծվի, ինչպես նաև Քաշմիրի խնդիրը, որի շուրջ Պակիստանն ու Հնդկաստանը երեք անգամ պատերազմել են միմյանց դեմ,-հայտարարել է նախարարը։ -Այս տարածքի հարցը պետք է ներառվի պակիստանա-հնդկական բանակցությունների օրակարգում»։ ԸստԱսիֆի՝ Հնդկաստանի հետ Ինդոս գետի ջրերի օգտագործման վերաբերյալ վեճը կարգավորվել է 1960 թվականին պայմանագրով, որի գործողությունը Նյու Դելիի միակողմանի որոշմամբ չի կարող կասեցվել։ «Հնդկաստանի հետ մայիսի 10-ին կնքված հրադադարի համաձայնագիրը մեզ համար դիվանագիտական ​​հաղթանակ էր, որը ձեռք բերվեց Պակիստանի կողմից այդ երկրի հետ հակամարտության մեջ զսպվածության և ռազմական հզորության ցուցադրման արդյունքում»,- հավելել է Պակիստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը։