Բաժիններ՝

«Արսենալ»-ը ջախջախեց ԲԿՄԱ-ին. Մխիթարյանը մասնակցեց խաղին և վնասվածք ստացավ

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում Լոնդոնի «Արսենալ»-ը ջախջախեց Մոսկվայի ԲԿՄԱ-ին (4:1):

Հանդիպման մեկնարկից 9 րոպե անց «Արսենալ»-ի կազմում Աարոն Ռեմզին մեկ հպումով գնդակն ուղարկեց ԲԿՄԱ-ի դարպասը: Մոսկովյան ակումբի ֆուտբոլիստներից Ալեքսանդր Գոլովինը հանդիպման 15-րդ րոպեին տուգանային հարվածով վերականգնեց հաշվի հավասարությունը: Բայց արդեն խաղի 23-րդ րոպեին «բանակայինները» սեփական տուգանային հրապարակում Մեսութ Օզիլի դեմ խախտեցին խաղի կանոնները և նշանակված 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացեց Լակազետը՝ 2:1: Ընդամենը 5 րոպե անց «զինագործները» խփեցին նաև 3-րդ գնդակը: Օզիլի փոխանցումից հետո անհավանական գոլի հեղինակ դարձավ և դուբլ ձևակերպեց Ռեմզին: Լոնդոնյան ակումբի ֆուտբոլիստները շարունակեցին տիրել նախաձեռնությանը և 34-րդ րոպեին Լակազետը ևս դուբլի հեղինակ դարձավ՝ 4:1:

Հայաստանի ազգայի թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը թիմի մեկնարկային կազմում էր, սակայն վնասվածքի պատճառով փոխարինվեց 60-րդ րոպեին:

Այս թիմերի պատասխան հանդիպումը կկայանա մեկ շաբաթ անց Մոսկվայում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30