
ԱՄՆ-ն ՀՀ կառավարությանը լրացուցիչ 10 մլն 677 հազար դոլար դրամաշնորհ կհատկացնի

ՀՀ կառավարությունը համաձայնություն տվեց Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ «Ավելի մրցունակ և զանազանեցված մասնավոր հատվածի շուրջ» օժանդակության համաձայնագրի թիվ 11 փոփոխության կնքման առաջարկությանը:
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նշեց, որ համաձայնագրով նախատեսվում է լրացուցիչ 10 մլն 677 հազար դոլարի ֆինանսական հատկացում:
«Այն ուղղվելու է ենթակառուցվածքների, գյուղատնտեսության, զբոսաշրջության ոլորտներում ԱՄՆ ՄԶԳ կողմից իրականացվելիք ծրագրի ֆինանսավորմանը»,- ասաց նախարարը:
Վարչապետ Կարեն Կարապետյանը հետաքրքրվեց՝ արդյոք այդ միջոցներն դրամաշնորհ են, ինչին Սուրեն Կարայանը դրական պատասխան տվեց: