Բաժիններ՝

Գերմանիայի դատախազությունը Պուչդեմոնի կալանավորում է պահանջել Իսպանիային արտահանձնելու համար

Գերմանիայի Շլեզվիգ Հոլշտայնի դաշնային երկրամասի դատախազությունը Կատալոնիայի կառավարության նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնի կալանավորում է պահանջել՝ այնուհետեւ նրան Իսպանիային արտահանձնելու նպատակով:

Այս մասին, ինչպես հայտնել է ՏԱՍՍ-ը, ասված է հսկողական մարմնի՝ ապրիլի 3-ին տարածված հաղորդագրության մեջ։ Այժմ միջանկյալ վճիռ կկայացնի Շլեզվիգ քաղաքի դատարանը. ատյանը պետք է կա՛մ բավարարի, կա՛մ էլ մերժի արտահանձնման համար քաղաքական գործչին կալանքի վերցնելու դատախազության պահանջը: Թե երբ դա տեղի կունենա, չի հաղորդվում:

Հաջորդ դատավարական քայլը նրա արտաքսման հարցի վերաբերյալ վճիռ ընդունելնէ: Պուչդեմոնը Գերմանիայում ձերբակալվել է մարտի 25-ին Ֆինլանդիայից Բելգիա ճանապարհին, որտեղ ապրում էր անցյալ տարվա հոկտեմբերից: Ավելի վաղ Իսպանիայի Գերագույն դատարանը կայացրել է քաղաքական գործչի կալանավորման միջազգային օրդեր տալու վճիռ, որին մեղադրում են խռովության սադրելու մեջ Կատալոնիայի անկախության հասնելու փորձերից հետո: Զանգվածային լրատվամիջոցների տվյալներով՝ այժմ նա գտնվում է Գերմանիայի Նոյմյունստեր քաղաքի բանտում: Ավելի վաղ տեղեկատվություն է եղել, որ Պուչդեմոնը կարող ապաստան խնդրել Գերմանիայում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս