Բաժիններ՝

Հյուսիսային պողոտայում գտնվող «Բուրգեր Քինգում» գարեջրի բալոնի պայթյունից տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել 7-9 մարդ

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր Երևանի Հյուսիսային պողոտայում գտնվող «Բուրգեր Քինգում» պայթյուն է տեղի ունեցել: 168.am-ի հետ զրույցում Ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը դեպքի վայրից ասաց, որ ըստ նախնական տվյալների՝ պայթել է լցնովի գարեջրի ճնշումն ապահովող բալոնը: Այս պահին դեպքի վայրում աշխատում են տարբեր իրավապահ կառույցներ:

Մեր հարցին, թե քանի՞ վիրավոր կա, Ա. Ահարոնյանը պատասխանեց, որ չճշտված տեղեկություններով՝ խոսքը գնում է 7 անձանց մասին, որոնք տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:

Նշենք նաև, որ ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության տարածած հաղորդագրության՝ նախնական տվյալներով խոհանոցում պայթել է թթվածնի բալոն, կա 9 տուժած, (այդ թվում օտարերկրյա քաղաքացիներ) ովքեր տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս