
Քանի դեռ Ռոնալդուն և Մեսսին լավ մարզավիճակում են, Նեյմարը միշտ երրորդը կլինի

«Ռեալի» նախկին պաշտպան Ռոբերտո Կարլոսը կարծում է, որ ՊՍԺ-ի կիսապաշտպան Նեյմարին դժվար կլինի դուրս գալ մի մակարդակի վրա Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի հետ:
Նախորդ ամռանը Նեյմարը ՊՍԺ տեղափոխվեց «Բարսելոնայից» 222 մլն եվրոյի դիմաց:
Բացի գործարքի ֆինանսական կողմից, համարվում է, որ այդպիսի տեղափոխության համար գլխավոր մոտիվացիան Նեյմարի համար եղել է Մեսսիի ստվերից դուրս գալու և աշխարհի լավագույն ֆուտբոլիստը դառնալու ցանկությունը:
Ըստ Ռոբերտո Կարլոսի խոսքերի՝ նա հասկանում է, թե ինչու իր համերկրացին նման որոշում կայացրեց, սակայն կասկածում է, որ Նեյմարի մոտ կստացվի համար առաջինը դառնալ: «Կարծում եմ՝ նա շատ ճիշտ արեց, որ տեղափոխվեց ՊՍԺ: Աշխարհում լավագույնը դառնալու համար նա պետք է հեռանար «Բարսելոնայից», քանի որ այնտեղ այդպես խաղում է Մեսսին: Այնուամենայնիվ, Նեյմարը պետք է իրեն հաշիվ տա, որ քանի դեռ Մեսսին և Ռոնալդուն լավ մարզավիճակում են, ինքը միշտ երրորդը կլինի»,- ասել է Կարլոսը:
Ընթացիկ մրցաշրջանում Նեյմարը ՊՍԺ-ի 30 խաղերում դարձել է 28 գոլի հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը