
Վերատին կարող է փոխարինել Պոգբային «Մանչեսթեր Յունայթեդում»

«Կարմիր սատանաները» հետաքրքրված են ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատիի տեղափոխությամբ:
Ընթացիկ մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն ոչ մի կերպ չի կարողանում լեզու գտնել աստղային կիսապաշտպան Պոլ Պոգբայի հետ:
Սպասվում է, որ ամռանը ֆրանսիացին կարող է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից», և ըստ The Mirror-ի տեղեկության՝ «կարմիր սատանաներն» արդեն գտել են նրա փոխարինողին:
Աղբյուրը տեղեկացնում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատիի տրանսֆերով: Ի դեմս իտալացի ֆուտբոլիստի՝ Մոուրինիոն տեսնում է Պոգբայի իդեալական փոխարինողին. Պոգբան, ի տարբերություն Մարկոյի, չի սիրում կատարել պաշտպանական ֆունկցիաներ:
Վերատիի ձեռքբերման համար գումարը «Մանչեսթեր Յունայթեդը» հույս ունի ստանալ Պոգբայի վաճառքից: Չի բացառվում նաև ֆուտբոլիստների ուղղակի փոխարինման տարբերակը: Ավելի վաղ Վերատին հայտարարել էր, որ որոշում է կայացրել մնալ ՊՍԺ-ում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը