Բաժիններ՝

Playboy-ը Facebook-ից հեռացրել է իր էջը սոցցանցից տվյալների արտահոսի կապակցությամբ

Playboy ամերիկյան հանդեսը իր բոլոր օգտահաշիվները ջնջել է Facebook-ից սոցցանցի օգտատերերի անձնական տվյալների արտահոսի բացահայտված փաստերի կապակցությամբ:

Այդ մասին հրատարակությունը մարտի 28-ին հայտնել է իր մամուլի տեղեկագրում: «Facebook-ի օգտատերերի անձնական տվյալների նկատմամբ անփույթ վերաբերմունքի մասին բացահայտված փաստերը մեզ ավելի վճռակամ են դարձրել այդ սոցիալական ցանցի հարթակում մեր գործունեությունը դադարեցնելու որոշման հարցում,-ասված է հայտարարության մեջ: Playboy-ի ավելի քան 25 մլն երկրպագուներ հանդեսին դիմում են Facebook-ում մեր տարբեր էջերի միջոցով, եւ մենք չենք ցանկանում նրանց ենթարկել սոցցանցի այդ արատավոր պրակտիկային»:

Իր Էջերը հեռացնելով Facebook-ից՝ հանդեսը միացել Է #DeleteFacebook թափ առնող շարժմանը, որն սկսվել էի նշան սոցցանցի դեմ բողոքի:

Ընկերությունն ընթացիկ ամսում ավելի վաղ հայտնվել է սկանդալի կենտրոնում: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ The New York Times թերթը հաղորդել է, որ Մեծ Բրիտանիայի Cambridge Analytica ֆիրմային հաջողվել է հավաքել Facebook սոցիալական ցանցի ավելի քան 50 միլիոն օգտատերերի անձնական տվյալները, որպեսզի ընտրողների քաղաքական գերադասությունների վերլուծության ալգորիթմ մշակի:

Ինչպես հրատարակությանը պատմել են ընկերության նախկին աշխատակիցները, ստեղծված ալգորիթմը հեշտացրել է քաղաքական գովազդի առաքումն օգտատերերին՝ նրանց ձայների վրա ազդելու համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս