Բաժիններ՝

«Դուք տեղյա՞կ եք, որ ՀՀ-ի կողմից առարկություն է ներկայացված եղել ՄԻԵԴ, որ Մարտի 1-ի զոհերի սպանությունը եղել է բացարձակ անհրաժեշտ». Արտակ Զեյնալյան

«Պարոն Փաշինյանի կողմից ներկայացված դիտարկումները շատ ավելի ընդարձակ էին, քան հարցերը, որոնք ներկայացված էին մեր հանձնաժողովի քննարկմանը»,- այսօր Ազգային ժողովում «Ելք» խմբակցության հեղինակած 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ ԱԺ հայտարարության մասին նախագծի քննարկման ժամանակ ասաց նախագծի հարակից զեկուցող, ԱԺ Պետաիրավական և մարդու իրավունքների հանձնաժողովի անդամ Ռուստամ Մախմուդյանը:

Նշենք, որ հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել նախագծին. «Մենք մեր քվեարկությամբ պետք է փաստենք՝ այս փաստաթղթի ընդունման համար իրավական առումով նպատակահարմարություն կա՞, թե՞ ոչ»:

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ եթե Մարտի 1-ի զոհերի հարազատները դիմեն փոխհատուցման համար, նրանք կստանա՞ն փոխհատուցում: Ի պատասխան՝ Ռ. Մախմուդյանն ասաց, որ Քաղաքացիական օրենսդրությունը նման կանոններ և դրույթներ սահմանում է. «Նրանց կողմից մնում է միայն իրացնել իրենց իրավունքը»:

«Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանն էլ նկատեց, որ դեռևս դատական ակտ չկա, որով հաստատված է, որ անձինք տուժող են. «Դուք տեղյա՞կ եք, որ ՀՀ-ի կողմից առարակություն է ներկայացված եղել, որ այս մարդկանց սպանությունը եղել է բացարձակ անհրաժեշտ: Ինչպե՞ս եք պատկերացնում այս պարագայում այս մարդկանց հատուցումը, երբ Եվրոպական դատարանում ՀՀ-ի անունից ներկայացվում է, որ ճիշտ է արվել, որ այս մարդկանց սպանել են»:

Ռ. Մախմուդյանն ասաց, որ ինքը ծանոթ չէ այդ դիրքորոշմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս