
«Արսենալը» և «Լիվերպուլը» ցանկանում են ձեռք բերել «Ռեալի» կիսապաշտպան Լուկաս Վասկեսին

«Ռեալի» կիսապաշտպան Լուկաս Վասկեսն ամռանը կարող է տեղափոխվել Մառախլապատ Ալբիոն: Ընթացիկ մրցաշրջանը Վասկեսի համար հանդիսանում է երրորդը և առավել հաջողվածը «Ռեալի» գլխավոր թիմի կազմում:
Իսպանացի կիսապաշտպանի առաջընթացն աննկատ չի մնացել, և ԱՊԼ-ի մի քանի լուրջ ակումբներ ցանկանում են ձեռք բերել Լուկասին: Ինչպես հաղորդում է Mundo Deportivo-ն, Վասկեսի տրանսֆերով հետաքրքրված են «Արսենալը» և «Լիվերպուլը», որոնք հուսով են, որ հաջորդ ամռանը «Ռեալը» կանցկացնի հնչեղ տրանսֆերային կամպանիա և համաձայն կլինի բաց թողնել Լուկասին:
26-ամյա պաշտպանի գործող պայմանագիրը «Ռեալի» հետ ուժի մեջ է մինչև 2021 թվականը: Նախորդ ամառ «Ռոման» Վասկեսի համար առաջարկեց 35 մլն եվրո, սակայն Մադրիդը հրաժարվեց վաճառել նրան:
Պատրաստեց Անի Գաբուզյանը