Բաժիններ՝

Հայտարարվել է «Աստղային պատերազմներ» շարքի լավագույն ֆիլմը

Esquire հանդեսը կազմել է «Աստղային պատերազմներ» գիտաֆանտաստիկ կինոպատումի վարկանիշը: Կինոքննադատները հինգերորդ էպիզոդը՝ «Կայսրությունը հասցնում է պատասխան հարվածը», համարել են շարքի լավագույն կինոժապավենը։

Ռեժիսոր Իրվին Քերշների նկարահանած ֆիլմն էկրան է բարձրացել 1980 թվականին: Ինչպես նշել են կինոքննադատները, այս մասում են «Աստղային պատերազմներ» ամբողջ շարքի ամենահիշվող պահերը: Կինոժապավենը դարձել է «Աստղային պատերազմներ: էպիզոդ IV: Նոր հույս» կինոպատումի ամենաառաջին կինոնկարի, որը հայտնվել է վարկանիշի երկրորդ տեղում, շարունակությունը: Երրորդ հորիզոնականում Ռայան Ջոնսոնի «Վերջին ջեդայները» ֆիլմն է, որը թողարկվել է 2017 թվականին:

Թոփ-5 են մտել նաեւ 2005 թվականի «Սիթերի վրեժը» եւ 2016 թվականի «Թիվ մեկ վտարակը: Աստղային պատերազմներ. պատմություններ» սփին-օֆը: Դրան հետեւում են «Ուժի զարթոնքը», «Ջեդայի վերադարձը» եւ «Թաքնված սպառնալիք» մասերը: Կինոպատումի ամենաանհաջող կինոնկար են ճանաչել «2002 թվականի «Կլոնների գրոհը». այն ցուցակում զբաղեցրել է վերջին տեղը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս