
Նեյմարը պահանջել է ՊՍԺ-ից աշխատավարձի բարձրացում՝ շաբաթական մինչև 1.1 մլն եվրո

Լիգա 1-ում մեկ ամիսը տարի է թվում բրազիլացուն, բայց այդպիսի աշխատավարձի համար կարելի է դիմանալ:
Նախորդ շաբաթ ՊՍԺ-ի նախագահ Նասեր ալ-Խելաիֆին մեկնեց Բրազիլիա՝ Նեյմարի հետ բանակցելու համար: Ֆուտբոլիստը սպասված ձևով արձագանքել է իրեն Լիգա 1-ում պահելու փորձերին. պահանջել է աշխատավարձի բարձրացում:
Ինչպես հաղորդում է The Times-ը, բրազիլացին ուզում է ստանալ շաբաթական մոտ 1.1 մլն եվրո: Եթե ակումբը բավարարի նրա պահանջը, ապա նա գոնե ինչ-որ բանով կանցնի Մեսսիից: ՊՍԺ-ի հարձակվողը տարեկան կստանա 60 մլն եվրո, իսկ «Ոսկե գնդակի» հնգակի մրցանակակիրը ստանում է 50 մլն եվրո:
Տվյալ պահին Նեյմարը հայրենիքում վերականգնվում է վնասվածքից հետո: Մամուլում տեղեկություն է պտտվում, որ ֆուտբոլիստը չի ցանկանում վերադառնալ Փարիզ և բանակցություններ է վարում «Ռեալի» հետ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը