
Լևոն Արոնյանը կիսում է վերջին տեղերը հավակնորդների մրցաշարում

Շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Լևոն Արոնյանը եզրափակում է հավակնորդների մրցաշարի մրցաշարային աղյուսակը:
7 տուրերից մրցաշարային աղյուսակի առաջտարը 5 միավորով Ֆաբիանու Կարուանան է: 4,5 միավորով երկրորդը Շախրիյար Մամեդյարովն է: Վլադիմիր Կրամնիկը, Դին Լիժենը, Ալեքսանդր Գրիշչուկը ունեն 3,5 միավոր: 3 միավոր ունի Սերգեյ Կարյակինը և մրցաշարային աղյուսակը 2,5 միավորով եզրափակում են Լևոն Արոնյանը և Ուեսլի Սոն:
14 տուրի ընթացքում շախմատիստները միմյանց հետ կխաղան երկուական անգամ` սպիտակ և սև խաղաքարերով: Գրոսմայստերները կունենան 4 հանգստյան օր: Հաղթողն իրավունք կստանա մրցամարտ անցկացնել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ, որը կկայանա նոյեմբերի 9-28-ին Լոնդոնում: