«Արսենալ»-«Միլան». Գատուզոն թևաթափ չի լինում, Մխիթարյանն ու «Արսենալը» ավելի վստահ են դառնում
Առաջին խաղում մրցակցի հարկի տակ «Միլանին» 2:0 հաշվով հաղթելուց հետո «Արսենալը» փորձելու է գործն ավարտին հասցնել սեփական հարկի տակ: Կկարողանա՞ն իտալական ակումբի ֆուտբոլիստները անել նույնը, ինչ արեցին անգլիացիները Միլանում: Բոլոր հարցերի պատասխանները կստանանք այսօր կեսգիշերին:
«Արսենալ»
Լոնդոնյան ակումբը վերջին խաղերում վերջապես ցուցադրում է այնպիսի ֆուտբոլ, ինչպիսին երկպագուները ցանկանում են տեսնել: «Միլանին» չոր հաշվով հաղթելուց հետո Վենգերի սաները 3:0 հաշվով կարողացան հաղթել «Ուոթֆորդին»: Երկու խաղում անընդմեջ գոլի հեղինակ է դառնում անգլիացիների կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով ավելի ու ավելի վստահ խաղ է սկսում ցուցադրել իր նոր թիմում: Մխիթարյանին զուգահեռ՝ վերջին խաղերում ավելի վստահ է խաղում նաև ամբողջ «Արսենալը»:
Երկու չոր հանդիպում անցկացնելը, միևնույն է, չի նշանակում, որ զինագործները այլևս խնդիրներ չունեն պաշտպանությունում: Նույն «Միլանը» նախորդ խաղում 16 անգամ հարվածել է մրցակցի դարպասին:
Ամեն դեպքում, սեփական հարկի տակ «Արսենալը» շատ վստահ է խաղում: Եթե լոնդոնցիների ստեղծարար ֆուտբոլիստները խաղան առաջին խաղի նման, ապա կարողանան պահպանել առավելությունը:
Այսօր վնասվածքների պատճառով չեն խաղա Լյակազետը, Բենշիֆը և Սանտի Կասորլան: Այս խաղին մասնակցելու իրավունք չունի Պիեր Էմերիկ Օբամեյանգը:
«Միլան»
«Միլանը» դժվար թե Անգլիա գնացած լինի պարտվողի հոգեբանությամբ: Թևաթափ լինելը Գատուզոյի մասին չէ: Սեփական հարկի տակ իտալացիները պարտվեցին, բայց չպետք է անտեսել այն փաստը, որ մենք հիմա տեսնում ենք վերջին տարիների լավագույն «Միլանը»: Բացի այդ, Գատուզոյի սաները կարողանում են հաղթել ինչպես տանը, այնպես էլ՝ մրցակցի հարկի տակ:
Այս խաղում «Միլանը» կորցնելու բան չունի, պետք է վերադարձնել 2 գոլ: Հարձակվողական գծում իտալական ակումբը կորուստներ չունի, իսկ ներկայիս «Արսենալին» գոլ խփելը բարդ չէ:
Այս խաղը վնասվածքների պատճառով բաց կթողնեն Աբատեն և Անդրեա Կոնտին:
Վերլուծաբանները այսօր սպասում են բավականին ակտիվ և գոլառատ հանդիպում: Խաղի ընթացքը թելադրելու են իտալացիները. եթե իտալական ակումբը ակտիվորեն գրոհի առաջին րոպեներից և նպատակ ունենա արագ վերադարձնել կորուստը, ապա լոնդոնցիները ևս ստիպված կլինեն արագ ֆուտբոլ խաղալ:
Ըստ բուքմեյքերների՝ այս դիմակայության ֆավորիտը «Արսենալն» է:
Սիրարփի Աղաբաբյան