![](/banners/BeFunky-design.jpg)
«Մենակ ես եմ անփոխարինելի, մնացած բոլորը փոխարինելի են». Վովա Վարդանովը՝ Սերժ Սարգսյանի «անփոխարինելի» լինելու մասին
![](https://168.am/wp-content/uploads/2016/03/Vova-Vardanov.jpg)
Առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հրամանատար Վովա Վարդանովը գտնում է՝ պատերազմող երկրի համար գերագույն գլխավոր հրամանատարի անձից ամեն ինչ է կախված:
Հիշեցնենք, որ նոր Սահմանադրությամբ՝ ՀՀ վարչապետն է լինելու գերագույն գլխավոր հրամանատար: ՀՀԿ-ական բազմաթիվ գործիչներ այս օրերին բարձրաձայնում են այն մասին, որ Սերժ Սարգսյանն անվտանգության խնդիրների առումով անփոխարինելի է, և հենց դրա համար նա պետք է լինի ՀՀ վարչապետը:
168.am-ի հետ զրույցում Վ. Վարդանովն ասաց, որ չնայած գերագույն գլխավոր հրամանատարի անձից ամեն ինչ է կախված՝ անփոխարինելի մարդ չկա. «Մենակ ես եմ անփոխարինելի, մնացած բոլորը փոխարինելի են: Ես անփոխարինելի եմ, իհարկե, իմ ընտանիքի համար: Մնացած բոլորը փոխարինելի են՝ լինի դա գլխավոր հրամանատար, լինի գնդի հրամանատար, հրաձիգ և այլն»:
Անդրադառնալով ՀՀԿ-ական գործիչների կողմից Սերժ Սարգսյանի՝ վարչապետ դառնալու վերաբերյալ բերված հիմնավորումներին՝ Վ. Վարդանովն ասաց. «Դե, հիմա, բան է, ասում են մարդիկ, ու մարդիկ կան՝ հավատում են»: