
Ուկրաինայի գլխավոր դատախազը Նադեժդա Սավչենկոյին մեղադրել է

Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն Գերագույն ռադայի պատգամավոր Նադեժդա Սավչենկոյին մեղադրել է երկրի խորհրդարանում ահաբեկչական գործողություն նախապատրաստելու մեջ եւ առաջարկել է նրան զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից, տեղեկացնում է BBC-ին:
«Հետաքննությունն ունի այն բանի անառարկելի ապացույցները, որ Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր Նադեժդա Սավչենկոն անձամբ պլանավորել, անձամբ հավաքագրել ու անձամբ ցուցմունքներ է տվել, թե ինչպես իրականացնել ահաբեկչական գործողությունն այս դահլիճում»,- հայտարարել է Լուցենկոն՝ հանդես գալով Գերագույն ռադայում:
Նրա խոսքով՝ Սավչենկոն պլանավորում էր մարտական նռնակներով ոչնչացել երկու օթյակ, «ականանետներով պայթեցնել Գերագույն ռադայի գմբեթը եւ ինքնաձիգներով վերջ տալ նրանց, ովքեր ողջ կմնան»:
Լուցենկոն հավելել է, որ մարտի 15-ին մտադիր է խորհրդարանին զեկույց ներկայացնել Սավչենկոյին քրեական պատասխանատվության ենթարկելու, կալանքի տակ վերցնելու եւ ձերբակալելու վերաբերէ ազգային անվտանգության եւ պաշտպանության հարցերի կոմիտեի կազմից:
Մարտի 15-ին ավելի վաղ Սավչենկոն հարցաքննության համար ժամանել էր Ուկրաինայի անվտանգության ծառայության Կիեւի վարչության գրասենյակ:
Սավչենկոն ինքը հայտարարել է, որ գլխավոր դատախազի հայտարարությունները գնահատում է որպես ահաբեկում: