
Լավրովն արագ պատասխան խոստացավ Մոսկվայի նկատմամբ Լոնդոնի ձեռնարկած միջոցներին

Մոսկվայի նկատմամբ Լոնդոնի ձեռնարկած միջոցներին Ռուսաստանի պատասխանը կհետեւի շատ շուտով: Մարտի 15-ին այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով «Ռուսաստան – հնարավորությունների երկիր» համաժողովում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Պատասխանը կլինի շատ շուտով, ես ձեզ հավատացնում եմ»,- ասել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին: «Այդ պատասխանը, որպես քաղաքավարի մարդիկ, նախ կհասցնենք մեր բրիտանացի գործընկերներին»,- հավելել է ՌԴ-ի ԱԳՆ-ի ղեկավարը: Գլխավոր հետախուզական վարչության նախկին գնդապետը, որը դատապարտվել էր պետական դավաճանության համար, եւ նրա դուստր Յուլյան մարտի 4-ին Սոլսբերի քաղաքում ենթարկվել են նյարդակաթվածահարական նյութի ներգործության:
Այժմ նրանք գտնվում են օրհասական վիճակում: Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Մոսկվային մեղադրել է թագավորության տարածքում «ուժի ապօրինի գործադրման» մեջ եւ հայտարարել 23 ռուսաստանցի դիվանագետների արտաքսման եւ ՌԴ-ի նկատմամբ այլ միջոցների կիրառման մասին: Ռուսաստանը կտրականապես ժխտել է իր մասնակցությունը միջադեպին եւ հայտարարել մոտ ժամանակներս պատասխան քայլերի ձեռնարկումը: