
Իսրայելցի զինվորականները 15 պաղեստինցիների են ձերբակալել Հորդանան գետի Արևմտյան ափին

Լույս մարտի 15-ի գիշերը առնվազն 15 պաղեստինցիներ են ձերբակալվել Հորդանան գետի Արեւմտյան ափին եւ Արեւելյան Երուսաղեմում իսրայելցի զինծառայողների ու հատուկ ծառայությունների ստուգարշավների ժամանակ: Այդ մասին հայտնել է Jerusalem Post իսրայելական թերթը:
Հրատարակության տեղեկատվության համաձայն, ձերբակալությունների պատճառ են դարձել կասկածները պաղեստինցիների ահաբեկչական գործունեության եւ խաղաղ բնակիչների ու իրավապահ մարմինների աշխատակիցների նկատմամբ ու բռնի գործողությունների հարցում: Նրանց կալանքի տակ են վերցրել հարցաքննության համար:
Պաղեստինցի կալանավորների ընկերության տվյալներով՝ վեց պաղեստինցի կալանքի տակ է վերցվել Նաբլուս քաղաքում, չորսը՝ Քեբրոնում եւ Ռամալլահում, եւս երեքը՝ Երուսաղեմից արեւելք ընկած Հիզմա բնակավայրում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: