Բաժիններ՝

«Սիրիայում ԱՄՆ-ի գործողությունները հրահրեցին Թուրքիայի ռազմարշավը Աֆրինում». Լավրով

Աֆրինում Թուրքիայի ռազմարշավը հրահրվեց Սիրիայում ԱՄՆ-ի գործողություններով: Այդ մասին, ինչպես հայտնել է ՌԻԱ Նովոստին, հայտարարել էՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Ինչ վերաբերում է բուն գործողությանը, ապա այն բացահայտորեն հրահրվեց Սիրիայի արեւելյան մասում ԱՄՆ-ի գործողություններով, երբ Միացյալ Նահանգներն այնտեղ ահաբեկիչների դեմ պայքարում շեշտը դրեցին քրդական կազմավորումների վրա, նույնիսկ երբ նրանք ահաբեկիչներին այնտեղից արդեն քշել էին, հայտարարեցին, թե իրենք՝ ԱՄՆ-ը եւ քրդերը, վերահսկողության տակ են վերցնում Իրաքի հետ Սիրիայի ամբողջ սահմանը, եւ ամենից առաջ, քրդերը կապահովեն անվտանգության այդ գոտին, ինչպես նրանք անվանեցին այն»,- ասել է Լավրովը՝ ելույթ ունենալով «Ռուսաստան – հնարավորությունների երկիր» համաժողովում:

«Դա բացարձակապես պրոֆեսիոնալ չէր, անգրագետ էր, եւ եթե նրանք, ովքեր Վաշինգտոնում արել են այդ հայտարարությունը, հույս ունեին, թե Թուրքիան հանգիստ կնստի եւ կնայի , թե ինչ է տեղի ունենում, նրանք ընդհանրապես պատկերացում չունեն, թե ուժերի ինչ դասավորություն է Մերձավոր Արեւելքում եւ, մասնավորապես, Սիրիայում»,- ընդգծել է նախարարը:

Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբը հունվարի 20-ին հայտարարել Է Սիրիայի Աֆրինում քրդերի կազմավորումների դեմ «Ձիթենու ճյուղ» գործողությունն սկսելու մասին: Դամասկոսը վճռականորեն դատապարտել է Թուրքիայի գործողություններն Աֆրինում՝ նշելով, որ այդ տարածքը Սիրիայի անկապտելի մասն է: Մոսկվան բոլոր կողմերին զսպվածության եւ Սիրիայի տարածքային ամբողջականության հարգման կոչ է արել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս