
Նրանց համար, ովքեր դիետա են պահում. կաթնաշոռային աղանդեր

Բաղադրիչներ
1. Կաթնաշոռ – 200 գ
2. Կաթ – 100 մլ
3. Ժելատին – 2.5 թ/գ
4. Հաղարջ – 50 գ
5. Շաքարի փոխարինիչ՝ ըստ ճաշակի
6. Ջուր – 50 մլ
Պատրաստման եղանակը
1. Ժելատինը լուծել 50 մլ ջրում:
2. Ժելատինին ավելացնել կաթ, կաթնաշոռ, շաքարի փոխարինիչ և հաղարջ, խառնել բլենդերով՝ մինչև միասեռ զանգված ստանալը, հետո լցնել սիլիկոնե կաղապարի մեջ և դնել սառնարանը մինչև լրիվ պնդանալը:
3. Մատուցել լրիվ պնդանալուց հետո:
Պատրաստեց Անի Գաբուզյանը