
«MLS-ը գայթակղիչ է». Զլատան Իբրահիմովիչ

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը պատմել է Միացյալ Նահանգներում իր կարիերայի հնարավոր շարունակության մասին:
«Ես չգիտեի, որ մի քանի շվեդներ խաղացել են MLS-ում: Դա գայթակղիչ է: Լոս Անջելեսը լավ քաղաք է, ես այնտեղ այցելել եմ արձակուրդի ժամանակ: Այն, ինչ խոսում են իմ ապագայի մասին, պարզապես շշուկներ են: Բայց դա լավ է: Նշանակում է՝ ես դեռ ողջ եմ»,- Իբրահիմովիչի խոսքերն է մեջբրերում SportsMole-ը:
Ընթացիկ մրցաշրջանում 36-ամյա շվեդն անցկացրած 7 խաղերում դարձել է 1 գոլի հեղինակ: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իբրան պայմանագիր է ստորագրել «Լոս Անջելես Գելեքսիի» հետ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը