Բաժիններ՝

«Պոգբայի և Մոուրինիոյի միջև պատերազմ չկա». Մինո Ռայոլա

Մնում է, ինչպես ասում էր դասականը: Պոլ Պոգբայի գործակալ Մինո Ռայոլան հերքել է «Մանչեսթեր Յունայթեդի» շարքերում խոշոր կոնֆլիկտի մասին շշուկները:

«Եթե գործերը վատ դասավորվեն, ես գործի կանցնեմ: Բայց Պոլն ինձ նման ոչ մի բան չի ասել: Ոչ մի պատերազմ նրա և Ժոզե Մոուրինիոյի միջև չկա: Պոլը չի ուզում հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից», քանի դեռ չի հաղթել ակումբի հետ որևէ մեծ բան»,- Ռայոլայի խոսքերն է մեջբերում Rai Sport-ը:

Պոգբայի և Մոուրինիոյի միջև կոնֆլիկտի մասին շշուկները հայտնվեցին դեռ փետրվարի սկզբին, իսկ ամսվա վերջում The Sun-ը հաղորդեց, որ Պոլը կհեռանա «Մանչեսթեր Յունայթեդից», եթե ակումբը չհեռացնի Յուրահատուկին: Ընթացիկ մրցաշրջանի 25 պաշտոնական խաղերում Պոգբան դարձել է 3 գոլի և 10 փոխանցման հեղինակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս