Բաժիններ՝

Տղան նիհարել է 34 կիլոգրամ և դարձել է Դիսնեյի մուլտերի արքայազն

Reddit-ի Ջեֆ(Jeff) անունով օգտատերը հրապարակել է լուսանկարներ, որտեղ ցուցադրել է իր արտաքին տեսքը 34 կիլոգրամ նիհարելուց առաջ եւ հետո։ «Ես կորցրեցի մեծ քաշ, թախիծն ու դեմքիս մազերը:

Եվ նորովի նայեցի կյանքին: Հիշեք, որ պետք է սիրեք ձեզ»,- գրել է նա նկարների տակ: Հրապարակումը մի քանի ժամում գրեթե 100 հազար հավանություն եւ ավելի քան հինգ հազար մեկնաբանություն է հավաքել: Բազմաթիվ օգտատերեր նշել են, որ կորցնելով ավելորդ քաշը, տղան սկսել է խիստ նմանվել Disney-ի մուլտֆիլմերի հերոսներին:

Տղան նաեւ հայտնել է նիհարելու գաղտնիքը. նրա խոսքով՝ ավելորդ քաշը վերացել է, երբ ինքը հրաժարվել է վնասակար միջաճաշերից, զբաղվել է յոգայով եւ տնային մարզումներով, ինչպես նաեւ զգալիորեն նվազեցրել է գործածվող ալկոհոլի ծավալը: Դա նրան օգնել է գցել 34 կիլոգրամ քաշ, թեեւ տակավին մի քանի ամիս առաջ կշռում էր ավելի քան 110 կիլոգրամ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս