
«Հարգում ենք «Արսենալին», բայց չենք վախենում». «Միլանի» տնօրեն

«Միլանի» մարզական տնօրեն Մասիմիլիանո Միրաբելին մեկնաբանել է Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչի վիճակահանության արդյունքները: «Ռոսոներներին» բաժին է հասել «Արսենալը»:
«Գեղեցիկ հակամարտություն կլինի գերազանց թիմի հետ: Այն տեղի կունենա ճիշտ պահի, մենք ուզում ենք խաղալ մեծ մրցակցի դեմ: Մենք ոչ մի վախ չենք զգում և ուզում ենք անցնել ամբողջ ճանապարհը մրցաշարում: Հարգում ենք «Արսենալին», բայց ոչ մեկից չենք վախենում: Վստահ ենք՝ «Սանսիրոն» մինչև վերջին նստարանը զբաղված կլինի երկրպագուներով, և Լոնդոնում էլ շատ կլինեն մեր ֆանատները»,- տնօրենին է մեջբերում Football Italia-ն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը