
Սոթք-Քարվաճառ ճանապարհին ավտոմեքենաներն արգելափակվել են

Փետրվարի 19-ին՝ ժամը 20:52-ին, ահազանգ է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին ավտոմեքենաներ են արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհի 40-րդ կմ-ի արգելափակումից դուրս են բերել «Nissan» մակնիշի 35 PG 449 (վարորդ՝ Ա. Թ. և 7 ուղևոր), «ՈւԱԶ» մակնիշի 35 PQ 789 (վարորդ՝ Ռ. Ղ. և 2 ուղևոր), «Opel» մակնիշի 75 VL 700 (վարորդ՝ Ս. Գ. և 4 ուղևոր), «Ford» մակնիշի 35 AX 291 (4 ուղևոր), «Mitsubishi Grandis» մակնիշի 35 NM 837 (վարորդ՝ Դ. Ս. և 5 ուղևոր) և «Honda» մակնիշի 718 LO 67 (վարորդ՝ Ա. Մ.) պետհամարանիշերով բենզատար ավտոմեքենաները: