Հոգնե՞լ եք որովայնի փքվածությունից. մրգեր, որոնք կօգնեն հաղթահարել խնդիրը

Steptohealth.ru-ն գրում է, որ մթերքների մի մասը փորկապության ու գազերի առաջացման պատճառ է դառնում, մյուս մասն էլ օգնում է այս խնդրի դեմ պայքարում։ Խոսքը հատկապես բանջարեղենի ու մրգերի մասին է։ Որովայնի փքվածությունից խուսափելու համար հարկավոր է հետևել առողջ սննդակարգի կանոններին։ Օգտագործեք մթերք, որը հարուստ է բջջանյութով. այն օգնում է օրգանիզմից դուրս բերել արգասիքներն ու ճարպերը։

Ցիտրուսային մրգեր։ Նարինջն ու թուրինջը 90 տոկոս ջուր են պարունակում։ Դրանք օգնում են օրգանիզմից դուրս բերել նատրիումը, որը ստանում ենք սննդի հետ։ Կիտրոնը բնական միզամուղ է. դրա հյութը կարող եք օգտագործել նաև աղցաններ պատրաստելիս։ Այն շատ ավելի օգտակար է, քան մայոնեզը։

Ձմերուկ։ Ձմերուկը մեծ քանակով ջուր է պարունակում, ինչի շնորհիվ օգնում է պայքարել այտուցների դեմ։ Այն բնական միզամուղ է. բնական միզամուղների շարքին են դասվում նաև սեխն ու դեղձը։ Դրանք օգնում են օրգանիզմից դուրս բերել նատրիումը։

Ավոկադո։ Որովայնի փքվածությունը հաճախ առաջանում է այն պատճառով, որ օրգանիզմը չի կարողանում յուրացնել ստացած սնունդը կամ դրա որոշակի բաղադրիչներ։ Որովայնի ֆերմենտները չեն կարողանում ճիշտ կատարել իրենց գործառույթները, ճարպերն ու ածխաջրերը մնում են օրգանիզմում՝ առաջացնելով գազեր ու բորբոքում։ Ավոկադոն ֆերմենտ է պարունակում, որը ճարպերը մասնատելու հատկություն ունի։ Այն մեծ քանակով կալիում է պարունակում, ինչն օգնում է օրգանիզմից դուրս բերել կուտակված հեղուկը։

Կարդացեք նաև

Արքայախնձոր։ Արքայախնձորն 85 տոկոսով բաղկացած է ջրից։ Այն նաև բրոմելայնի աղբյուր է. այս ֆերմենտը մասնատում է սպիտակուցները։

Խնձոր։ Խնձորը հարուստ է ջրով ու պեկտինով։ Այն օգնում է օրգանիզմից դուրս բերել հեղուկը, ազատվել որովայնի փքվածությունից, վերահսկել ախորժակը, մասնատել ճարպերը, խթանում է միզարձակումը և օրգանիզմից տոքսինների դուրսբերումը։ Խնձորը մեծ քանակով բջջանյութ և ամինաթթուներ է պարունակում, որոնք ճնշում են ախորժակը և լավացնում նյութափոխանակությունը։ Խորհուրդ է տրվում խնձորը կեղևով օգտագործել։ Բացի այդ՝ խնձորն օգնում է պահպանել բերանի խոռոչի առողջությունը, սպիտակեցնում է ատամները, կանխարգելում սիրտ-անոթային հիվանդությունները՝ արյունը մաքրելով վնասակար ճարպերից։

Նուռ։ Նուռը հրաշալի միջոց է որովայի փքվածությունից և ավելորդ կիլոգրամներից ազատվելու համար։

Ելակ։ Ելակը բջջանյութի ու ջրի աղբյուր է. այն իդելական միջոց է՝ քաշը հսկելու ու նյութափոխանակությունը լավացնելու համար։ Այն միզամուղ ազդեցություն է ունենում, մաքրում օրգանիզմը։

Կիվի։ Այս միրգը հարուստ է վիտամին C-ով, օգնում է ազտվել կուտակված ճարպերից։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս