Բաժիններ՝

Կառավարությունը դեմ է ակցիզային հարկի դույքաչափերը վերանայելու «Ելք»-ի առաջարկին

Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց ԱԺ «Ելք» խմբակցության նախագծին, որով առաջարկվում է բենզինի, դիզելային վառելիքի և սեղմած բնական գազի ակցիզային հարկի դրույքաչափը վերանայել ու վերադառնալ նախկին դրույքաչափերին:

Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշեց, որ երբ Հարկային օրենսգիրքը փոփոխության էին ենթարկում, համարձակ քայլերի գնացին, էական թուլացումներ արվեցին, որպեսզի տնտեսավարողների համար բարենպաստ միջավայր լինի:

Նրա համոզմամբ՝ առաջարկվող փոփոխությունները կբերեն բացասական զարգացումների, կնվազեն նաև բյուջեի մուտքերը:

«Եթե ունենք երկընտրանք արտադրությունը հարկել, թե սպառումը, շատ ավելի նպատակահարմար է գնալ սպառման հարկմանը, քանի որ այլ տարբերակով տնտեսական աճ հնարավոր չէ ապահովել»,- ասաց Վարդան Արամյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728