Ինչու են տարեց մարդիկ ավելի հաճախ տառապում քաղցկեղով

Իմունային համակարգի թուլացումն այն բանի գլխավոր պատճառներից մեկն է, որ տարեց մարդիկ անհամեմատ ավելի հաճախ են տառապում քաղցկեղով: Այդ մասին ասված է PNAS հանդեսում հրապարակված հոդվածում:

«Առայժմ վաղ է այդ մասին խոսել, բայց եթե մենք ճիշտ ենք, ապա այդ դեպքում կստացվի, որ քաղցկեղը հարկավոր է բուժել ամենեւին ոչ այնպես, ինչպես դա անում են այսօր: Այժմ բոլոր ջանքերն ուղղված են մուտացիաների ուսումնասիրման եւ դրա դեմ պայքարի վրա:

Մենք չենք ասում, որ դրանք քաղցկեղ չեն առաջացնում, բայց հարց ենք տալիս՝ կարող է արդյոք դրանց կուտակումը տարիքի աճի համեմատ ինքնաբերաբար մեծացնել ուռուցքի ի հայտ գալու հավանականությունը»,-պատմում է Դանդիի համալսարանի (Շոտլանդիա) աշխատակից Թեա Նյումանը:

Քաղցկեղն այսօր համարվում է մարդու մահվան գլխավոր պատճառներից մեկը զարգացած երկրներում, եւ դրա գլխավոր առանձնահատկությունը կարելի է նշել այն, որ դրա առաջացման հաճախականությունը նկատելիորեն մեծանում է առաջացած տարիքում:

Նյումանը եւ նրա գործընկերները կարծում են, որ բջիջներում մուտացիաների կուտակումը գլխավոր պատճառը չէ այն բանի, թե ինչու է քաղցկեղն ավելի հաճախ ախտահարում տարեցներին՝ ուշադրություն դարձնելով մի հասարակ բանի վրա, որը կապված է մարդու մարմնի ծերացման հետ:

Ոստի, ինչպես նշում են կենսաբանները, քաղցկեղի դեմ արդյունավետ պայքարելու համար հարկավոր է ոչ միայն ճնշել վտանգավոր մուտացիաների զարգացումը, այլեւ խթանել ամբողջ իմունային համակարգի աշխատանքը, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Տեսանյութեր

Լրահոս