![](/banners/BeFunky-design.jpg)
ՀՀ գյուղնախարարությունը հորդորում է խաղողի այգիներում սկսել վաղ այգեբացը
![](https://168.am/wp-content/uploads/2016/10/xaxox1.jpg)
Ընթացիկ տարվա փետրվար ամսին գրանցված նորմայից բարձր ջերմաստիճանային ռեժիմի պայմաններում գյուղատնտեսական որոշ աշխատանքներ անհրաժեշտ է կատարել սովորականից փոքր-ինչ ավելի վաղ: Մասնավորապես` այգեգործներին խորհուրդ է տրվում սկսել խաղողի այգիների այգեբացը: Այս մասին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:!
Գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանի խոսքով` այգեբացի աշխատանքները պետք է սկսել առավոտյան և ավարտել մինչև 15: 00-ն: Այս դեպքում խաղողի վազերը ենթարկվում են կլիմայավարժեցման և պաշտպանվում են ցրտահարության վտանգից:
Անկախ բարձր ջերմաստիճանից՝ խորհուրդ չի տրվում սկսել խաղողի վազերի էտը:
Ջերմաստիճանային ռեժիմի հետագա հնարավոր փոփոխությունների դեպքում, ըստ անհրաժեշտության, նախարարության կողմից լրացուցիչ կտրվեն համապատասխան ցուցումներ ու խորհուրդներ: