Բաժիններ՝

«Հունից դուրս եմ գալիս, երբ կոմպլիմենտ եմ լսում «Միլանի» հասցեին». «Միլանի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզո

«Միլանի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն հայտարարել է, որ ինքը զայրանում է, երբ երկրպագուները և մամուլը գովաբանում են իր թիմին: Իտալիայի առաջնությունում անցկացրած 23 խաղերից հետո «ռոսոներները» գրավում են մրցաշարային աղյուսակի 8-րդ տեղը:

«Հունից դուրս եմ գալիս, երբ կոմպլիմենտ եմ լսում «Միլանի» հասցեին: Ուղղակի նայեք մրցաշարային աղյուսակը: Հանուն այս մարզաշապիկի և այն կազմով, որը մենք ունենք, մենք ավելի շատի ենք ընդունակ: Պետք է մի կողմ դնել բոլոր գովեստները և շարունակել աշխատել»,- Գատուզոյի խոսքերն է մեջբերում Football Italia-ն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728