Բաժիններ՝

Մխիթարյանի առաջին լուրջ նվաճումն «Արսենալում»

Լոնդոնի «Արսենալի» նորեկ Հենրիխ Մխիթարյանը մեծապես նպաստեց, որ զինագործները սկզբունքային խաղում հաղթեն «Էվերթոնին» (5:1):

Սա Մխիթարյանի առաջին լիարժեք հանդիպումն էր լոնդոնյան ակումբի կազմում: Մխիթարյանը չդարձավ գոլի հեղինակ, սակայն կատարեց երեք գոլային փոխանցում, ինչի շնորհիվ ստացավ ամենաբարձր գնահատականները միջազգային պարբերականների կողմից և ստացավ խաղի լավագույնի կոչումը:

Բացի այդ, Մխիթարյանն առաջին իսկ խաղում հասավ նվաճման: Մխիթարյանը լոնդոնյան ակումբի միակ ֆուտբոլիստն է, ով 2013 վականից ի վեր կարողացել է մեկ խաղում կատարել 3 և ավելի գոլային փոխանցում: 2013 թվականին Սանտի Կասորլան կատարել էր 4 գոլային փոխանցում «Ուիգանի» հետ խաղում:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս