
Ամերիկացի հնագետները մայաների՝ ավելի վաղ անհայտ տասնյակ քաղաքներ են գտել

Ամերիկացի հնագետները Գվատեմալայում հայտնաբերել են մայաների քաղաքակրթությանը պատկանող 60 հազարից ավելի մինչ այժմ անհայտ կառույցների հետքեր: Գիտնականների կարծիքով, բազմաթիվ ոռոգիչ ջրանցքների, ճանապարհների, ամրոցների եւ բուրգերի առկայությունը վկայում է հնում ուսումնասիրված տարածքներում տասնյակ խոշոր քաղաքների գոյությունը: Այդ մասին հայտնել է ArsTechnica-ն:
Ոչնչացված քաղաքակրթության արտեֆակտները գտնվել են Գվատեմալայի հյուսիս-արեւելքում, ընդամենը լիդարների (լազերային ռադարներ) օգնությամբ գիտնականներն ուսումնասիրել են ավելի քան 2 հազար քառակուսի կիլոմետր տարածություն:
Ստացված տվյալները վկայում են, որ մայաների քաղաքակրթությունն անհամեմատ ավելի մեծաթիվ է եղել, քան ավելի վաղ համարվում էր, իսկ դրա ընդարձակումն սկսվել է հայտնաբերված բնակավայրերի շուրջը: Մասնագետների նախնական գնահատումների համաձայն, այս տարածքում կարող էր ապրել մոտավորապես 10 մլն մարդ:
Մայաների հնագույն մեզոամերիկյան քաղաքակրթությունը ժամանակակից Մեքսիկայի, Գվատեմալայի եւ Հոնդուրասի տարածքներում գոյություն է ունեցել մոտավորապես 3,5 հազար տարվա ընթացքում՝ ընդհուպ մինչեւ գաղութային ժամանակաշրջանի սկսվելը: Մոտավորապես 17-րդ դարի վերջին նրա վերջին անկախ քաղաքն անցել է իսպանացիների ենթակայությանը: