
«Շատ կարևոր է հարգված լինել մարզչի կողմից». Հենրիխ Մխիթարյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի կարծիքով՝ Արսեն Վենգերը մեծ մարզիչ է:
«Իհարկե, շատ կարևոր է հարգված լինել մարզչի կողմից: Գիտեմ, որ Վենգերը շատ պահանջկոտ է: Նա այն պատճառներից մեկն է, որի համար միացել եմ թիմին: Բոլորին է հայտնի, որ մեծ մարզիչ է»,- Մխիթարյանի խոսքը մեջ է բերում «Արսենալ»-ի պաշտոնական կայքը:
Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ»-ից տեղափոխվել է «Արսենալ», իսկ «զինագործներից» մանկունյանական ակումբ է տեղափոխվել չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը: Ըստ «Արսենալ»-ի պաշտոնական կայքի` Մխիթարյանը լոնդոնյան ակումբի հետ երկարաժամկետ պայմանագիր է ստորագրել: